Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Արտոնյալ զոհեր, համատեղությամբ` պետական հանցագործի զինակիցներ

Արտոնյալ զոհեր, համատեղությամբ` պետական հանցագործի զինակիցներ
13.05.2025 | 16:35

Մեր երկրում կան արտոնյալ զոհեր։ Դրանք 2008 թվականի մարտի մեկի զոհերն են, համատեղության կարգով' պետական հանցագործի զինակիցները։ Իրենց ընտանիքներին 50 հազար դոլար օգնություն ցուցաբերվեց, մինչդեռ 44 օրյա պատերազմի զոհերի ընտանիքներին հինգ անգամ քիչ օգնություն տրամադրվեց։ Մարտի մեկի զոհերի համար հուշարձան կառուցեցին, մինչդեռ 44 օրյա զոհերի աճյունները տարիներով մորգերում գետնի վրա էին պահում։ Մարտի մեկի զոհերի ազգականներին տեղադրում են "յուղոտ" պաշտոնների, ընդհուպ մինչև Ազգային ժողով ( Քլոյանի քրոջը), մինչդեռ 44օրյա զոհերի ծնողներին եռաբլուրում' իրենց նահատակ֊ հերոս որդիների աչքի առաջ ծեծի են ենթարկում։ Ու այսպես շարունակ…

Խորեն ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ